Արդշինինվեստբանկի շահույթն աճել է 1.8 անգամ
30.04.2013 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


2012-ին Արդշինինվեստբանկի զուտ շահույթը կազմել է 4.2 մլրդ դրամ՝ 2011-ի հետ համեմատ ավելանալով 1.8 անգամ:
Բանկի զուտ տոկոսային եկամուտը 2012-ին աճել է 18,7%-ով եւ կազմել 10,4 մլրդ դրամ, զուտ գործառնական եկամուտը՝ 21,7%-ով (15,1 մլրդ դրամ):
«Զուտ շահույթի աճը ապահովող հիմնական գործոններից են՝ վարկային պորտֆելի ծավալի մեծացումը, ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացումն ու գործունեության ընդհանուր արդյունավետության բարձրացումը», - նշել են բանկում:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 198,5 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 23,8 %-ով: 2012թ. վերջին բանկի հաճախորդների վարկային պորտֆելը ավելացավ մինչև 136,1 մլրդ դրամ, ինչը 43,0 %-ով ավել է 2011թ. վերջի տվյալների համեմատ:
Այսօր բանկի կողմից հրապարակած 2012թ. ֆինանսական այլ ցուցանիշները հասանելի են այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: