ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները վճարված հարկերն ավելացրել են 20.6%-ովՀայՌուսԳազարդը 2013թ. I եռամսյակում գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, եռամսյակի արդյունքներով ընկերությունը 13 մլրդ 275 մլն 411.8 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Ալեքս Գրիգը (3 մլրդ 836 մլն 209.4 հազ.) եւ Ղ Տելեկոմը (3 մլրդ 815 մլն 135.4 հազ.):I եռամսյակում հազար խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը (146,3 մլրդ) գերազանցել է 2012թ. I եռամսյակի ցուցանիշը 20.6%-ով կամ 24.9 մլրդ դրամով: Tweet Դիտում՝ 1813