Յունիբանկի շահույթը 2012-ին կազմել է 1.6 մլրդ դրամ

26.04.2013 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. ապրիլի 22-ին Յունիբանկի գլխամասային գրասենյակում կայացել է բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվել են բանկի 2012թ. գործունեության արդյունքները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, հիմնական ցուցանիշների գծով Յունիբանկն ընդգրկված է ՀՀ բանկերի առաջին տասնյակում: 31.12.12թ. դրությամբ, բանկի ակտիվները գերազանցել են 138 մլրդ դրամը` նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելանալով 21%-ով:

Բանկի վարկային ներդրումներն աճել են 16%-ով եւ կազմել 98 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով Յունիբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 7-րդ տեղը:  

Յունիբանկ-ում նշել են, որ բանկի ռազմավարությունն ուղղված է մանրածախ եւ փոքր ու միջին բիզնեսի հետ աշխատանքների ակտիվ զարգացմանը: Մասնավորապես, բանկի վարկային պորտֆելի 32%-ը բաժին է ընկնում փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը: Հաշվետու տարում ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի  ծավալն ավելացել է  36%-ով:

Յունիբանկի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը հաշվետու տարում աճել է 38%-ով: Սպառողական վարկերի ծավալով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է:

Յունիբանկի պարտավորությունները 2012 թ-ին աճել են 23%-ով եւ կազմել 120 մլրդ դրամ: Բանկը զբաղեցրել է առաջատար դիրք ժամկետային ավանդների գծով: Բանկի շահույթը հաշվետու տարում կազմել է 1,6 մլրդ դրամ:

Դիտում՝ 3138
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW