Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ թույլատրել է տեսաերիզների, ձայնասկավառակների եւ այլ տիպի էլեկտրոնային կրիչների վաճառքով եւ արտադրությամբ զբաղվող անձամբ իրացնել տարիների ընթացքում կուտակված առանց դրոշմապիտակի կրիչները:«Մեղմացնում ենք պայմանները, թույլ ենք տալիս իրացնել պաշարները, սակայն հետագայում անօրինական ճանապարհով արտադրված կրիչների իրացումը կարգելվի» ,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլի 18-ից ՀՀ շուկայում պաշտոնապես արգելվել է առանց համապատասխան դրոշմապիտակի էլեկտրոնային կրիչների վաճառքը:Նախորդ շաբաթ էլեկտրոնային կրիչներ արտադրողները եւ վաճառողները բողոքի ցույցեր են անցկացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով թույլատրել իրացնել կուտակված ապրանքը:ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 1347