Ֆասթ Կրեդիտ Կապիտալը մասնաճյուղ է բացել Գորիսում

25.04.2013 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության թվով 5-րդ  մասնաճյուղն է բացել Գորիս քաղաքում` Անկախության 11/1 հասցեով:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ֆասթ Կրեդիտ Կապիտալի  գլխավոր գործադիր տնօրեն - վարչության նախագահ Վարդան Հովսեփյանը, «Գորիս»-ը կազմակերպության թվով հինգերորդ մասնաճյուղն է:

«Հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը`մենք շարունակում ենք ընդլայնել մասնաճյուղային ցանցը: «Գորիս» մասնաճյուղն ամբողջովին կահավորված եւ ձեւավորված է` համաձայն Ֆասթ Կրեդիտի կորպորատիվ ոճի՝ մեր հաճախորդին առաջարկելով հաճելի մթնոլորտ: Սպասարկման բարձր որակի եւ արագության շնորհիվ մենք նախատեսում ենք շատ արագ ներգրավել հաճախորդների կայուն զանգված: Եվ, իհարկե, ինչպես եւ մնացած բոլոր մասնաճյուղերը` «Գորիս»-ը նույնպես կգործի շուրջօրյա»,- նշել է Վարդան Հովսեփյանը:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, Ֆասթ Կրեդիտ Կապիտալի ղեկավարը նշել է, որ հաջորդ մասնաճյուղը կբացվի առաջիկա ամիսների ընթացքում Մասիս քաղաքում, ներկայումս այնտեղ կատարվում են վերանորոգման աշխատանքներ:



Դիտում՝ 4206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW