Առէկսիմբանկը առաջարկում է «Էսքրոու» հաշվով գործառնություններ

25.04.2013 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հաճախորդներին է առաջարկում «Էսքրոու» հաշվով գործառնություններ:

Ինչպես հայտնել են բանկում, «Էսքրոու» հաշիվը հանդիսանում է յուրահատուկ գործիք հաճախորդների առեւտրային գործարքների իրականացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:

Այն դեպքում, եթե հաճախորդը գնում/վաճառում է անշարժ/շարժական գույք կամ ներկայացնում է  որեւէ ծառայություն, սակայն վստահություն չունի իր  գործընկերոջ նկատմամբ (այսինքն բացակայում է վաճառող-գնորդ վստահությունը), ապա բանկի եւ գործարքի կողմերի միջեւ կնքվում է եռակողմ պայմանագիր, որտեղ բանկը հանդես է  գալիս տվյալ գործարքի պայմանների կատարման լիարժեք երաշխավոր:

«Էսքրոու» հաշիվը հանդիսանում է միջոց կողմերի վստահության հաստատման համար, քանի որ վճարումը կիրականացվի միայն պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում:

Դիտում՝ 3524

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW