Շրջանառության մեջ կմտնեն «եռաչափ» 100 դոլարանոց թղթադրամներ
25.04.2013 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://forum.kpe.ru/

Այս տարվա հոկտեմբերի 8-ից ԱՄՆ-ում շրջանառության մեջ կմտնի նոր նմուշի 100 դոլարանոց թղթադրամը՝ լրացուցիչ պաշտպանական հատկանիշներով:
Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, վկայակոչելով ԱՄՆ Ֆեդերալ պահուստային համակարգը, նոր դրամանիշն ունի եռաչափ պաշտպանական կապույտ ժապավեն՝ շրջելով թղթադրամը, հնարավոր կլինի տեսնել, թե ինչպես են դրամանիշի վրա պատկերված զանգակները փոխարինվում «100»-ով: Ընդ որում, կապույտ ժապավենը ոչ թե տպագրված է թղթադրամի վրա, այլ հյուսված է դրանում:
Դրամանիշը համալրված է եւս մեկ պաշտպանական գծով եւ լրացուցիչ «թափանցիկ պատկերներով»: Նորություն է նաեւ միկրո կնիքը: Իսկ պատկերված որոշ էլեմենտներ՝ թղթադրամը թեքելիս փոխում են գույները: Օրինակ, թանաքամանի մեջ ավելացված զանգակը (Ֆրանկլինի դիմանկարից աջ) գունափոխվում է պղնձագույնից կանաչ եւ հակառակը:
Նորամուծությունները բարձրացրել են թղթադրամի արտադրության ինքնարժեքը 11-ից մինչեւ 14 սենթ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: