Ավարտվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական կայունության հայաստանյան ծրագիրը

23.04.2013 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործընկերներ հանուն Ֆինանսական կայունության» (PFS) ծրագիրն այսօր պաշտոնապես ավարտվեց:

PFS ծրագիրը տարածաշրջանային եռամյա նախաձեռնություն էր (2010-2013թթ), որի նպատակն էր խթանել ֆինանսական ոլորտի կայունությունն ու զարգացումը Եվրոպայի եւ Եվրասիայի 12 գործընկեր պետություններում, այդ թվում` Հայաստանում:

Վերջին երեք տարիների ընթացքում ծրագիրը համագործակցել է ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի, մասնավոր հատվածի, բիզնես ասոցիացիաների եւ ֆինանսական ոլորտի այլ շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխելու այն ընթացակարգերը, որոնք սահմանափակում են ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում:

Ծրագիրը նաեւ օգնել է հետազոտել եւ փորձարկել նորարարական լուծումներ ուղղված ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներին: PFS-ը աջակցել է ՀՀ կառավարությանը հիմնել Արտահանման վարկավորման գործակալությունը, աջակցել է ՀՀ կենտրոնական բանկին մշակելու Դիլիջանի հետազոտական եւ ուսումնական կենտրոնի հայեցակարգը, զարգացրել է ԿԲ-ի ճգնաժամային պատրաստվածության կարողությունները, ինչպես նաեւ օժանդակել է ֆինանսների նախարարությանը բարելավել հաշվապահական եւ աուդիտորական ծառայությունների որակը:

PFS-ը աշխատել է մասնագիտական ասոցիացիաների հետ` նորացնելու ֆինանսական հաշվետվության ստանդարտները եւ հիմնելու էլեկտրոնային գրադարան` ֆինանսական ոլորտի մասնագետների համար: PFS-ը նաեւ նպաստել է պետական եւ մասնավոր գործընկերների միջեւ երկխոսությանը` միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ֆինանսական ծառայությունների հասանելիության խնդիրների լուծման նպատակով:

Դիտում՝ 3535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW