Առէկսիմբանկում գործարկվել է «cash-back» համակարգը

23.04.2013 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում սկսել է գործել «cash-back» համակարգը:

Ինչպես հայտնել են բանկում, ներկայումս «cash-back» համակարգից կարող են օգտվել միայն բանկի աշխատակիցները: Շուտով տվյալ ծառայությունը հասանելի կլինի այն կորպորատիվ հաճախորդներին, ովքեր աշխատավարձ են ստանում պլաստիկ քարտերով, իսկ հետագայում` նաեւ բանկի բոլոր հաճախորդներին:

«Cash-back» համակարգը թույլ է տալիս բանկի անկանխիկ սպասարկման ցանցում իրականացված գործարքի գումարի 1%-ը հետ մուտքագրել քարտային հաշվին: Այն գործում է բանկի զեղչային համակարգի առեւտրի եւ սպասարկման ավելի քան 200 կետերում, այդ թվում` առեւտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական, ինչպես նաեւ հանգստի եւ զվարճանքների բազմաթիվ կենտրոններ:


Դիտում՝ 3562

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW