Hennessy-ի ներկայացուցիչ. «հայկական կոնյակ» անվանմամբ ըմպելիք չգիտեմ

19.04.2013 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Եվրոպական Միության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին բանակցություններում Հայաստանը փորձում է պահպանել «հայկական կոնյակ» արտահայտությունը օգտագործելու իրավունքը:

Սակայն պարզ է, որ կոնյակի ֆրանսիացի արտադրողները կանեն ամեն հնարավորը, որպեսզի պահպանեն «կոնյակ» բրենդի իրենց բացառիկ իրավունքները: Դրա ապացույցը կարող է լինել «Լիպեցկի կենդանի պորտալին» Ռուսաստանում Hennesy տան ներկայացուցիչ Ժոել Լամբերի տված հարցազրույցի այս հատվածը.

«- Ինչպե՞ս եք գնահատում հայկական կոնյակը:

- Ես այդպիսի խմիչք չգիտեմ: Կա հայկական բրենդի, այլ ոչ թե կոնյակ: Կոնյակն այն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայի Կոնյակ նահանգում: Ամբողջ աշխարհում մնացած այլ բաներն ուրիշ անվանումներ ունեն»:

Դիտում՝ 8636
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW