Հայաստանում ստեղծվում է արտահանումն ապահովագրող ընկերություն
19.04.2013 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամլո գրասենյակ

Հայաստանն արդեն սկսել է արտահանմանն ուղղված գործարքների ապահովագրությամբ զբաղվող ընկերության ստեղծման աշխատանքները, այսօր ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը ռուսաստանյան «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Պյոտր Ֆրադկովի հետ հանդիպմանը:
«ԷԿՍԱՐ»-ը եւս զբաղվում է արտահանմանն ուղղված վարկավորման ապահովագրությամբ եւ ներդրումներով, հայտնել են կառավարության մամլո ծառայությունում:
«Արդեն իսկ մշակվել է ընկերության ստեղծման մոդելն ու ճանապարհային քարտեզը: Ստացել ենք նաեւ Եվրոպական միության եւ չեխական կողմի տեխնիկական աջակցությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Զրուցակիցները կարեւորել են երկկողմ համագործակցության հաստատումը, փորձի փոխանակումը եւ այդ համատեքստում քննարկել փոխգործակցության հեռանկարները:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: