2013-ի հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.7%-ով: Փետրվարի համեմատ մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.6%-ով, իսկ 2012թ. մարտի համեմատ՝ 8.1%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում:Ս.թ. հունվար-մարտին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 288 մլրդ 364 մլն դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15.8%-ով: Առեւտրի շրջանառությունն աճել է 6,5%-ով (420 մլրդ 588,7 մլն), ծառայությունների ծավալը` 7.1%-ով (224 մլրդ 867,7 մլն):2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2,3%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսությունում (62 մլրդ 178 մլն), իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 6.5%-ի անկում (38 մլրդ 783,4 մլն):Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-մարտին նվազել է 0,7%-ով եւ կազմել 2216.2 մլն կՎտ.ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2012թ. հունվար-մարտի հետ համեմատ աճել են, համապատասխանաբար, 3 եւ 7,4%-ով:2013-ի հունվար-մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.8%-ով եւ կազմել 141 618 դրամ ($346):2013-ի հունվար-մարտին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $1 մլրդ 332,2 մլն կամ 544.9 մլրդ դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելանալով 2.2%-ով:Արտահանման ծավալը հունվար-մարտին աճել է 3%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 146,5 մլրդ դրամ կամ $357.9 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 1.9%-ով եւ կազմել 398,4 մլրդ դրամ կամ $974.3 մլն: ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2013-ի հունվար-մարտին կազմել է 251.9 մլրդ դրամ կամ $616.4 մլն: Tweet Դիտում՝ 1235