01.04.2013թ. դրությամբ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբи ընդհանուր ակտիվները կազմել են 123,4 մլրդ ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելանալով 15 %-ով: Հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 93,9 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. միևնույն ժամանակահատվածում ավելանալով 11,4 մլրդ ՀՀ դրամով կամ 14%-ով: Բանկի ընդհանուր պարտավորությունները 01.04.2013թ. դրությամբ կազմել են 106,4 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. համեմատ ավելանալով 14,9 մլրդ ՀՀ դրամով կամ 16%-ով: Ընդ որում` ֆիզիկական անձանց միջոցները կազմել են 31,9 մլրդ ՀՀ դրամ`ավելանալով 11,8 մլրդ ՀՀ դրամով կամ 59%-ով:01.04.2013թ. դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 17 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 մլրդ ՀՀ դրամով կամ 6.5%-ով: Tweet Դիտում՝ 2384