Դրամային պարտադիր պահուստավորման դրույքը իջեցվել է մինչեւ 4 %

17.04.2013 | 08:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել պարտադիր պահուստավորման դրույքը դրամային պարտավորությունների դիմաց եւ սահմանել այն 4%՝ գործող 8%-ի փոխարեն:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսությունում վարկերի միջոցով իրականացված ներդրումներն ուղղվել են առավել արտադրողական` արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության ճյուղեր: Արտադրողական ճյուղերին տրամադրվող վարկերը, ի տարբերություն պահանջարկը խթանող վարկերի՝ հանգեցնում են ՀՆԱ-ի ներուժի աճի եւ չեն ձեւավորում գնաճային ճնշումներ:

Խորհուրդը կարեւորում է նման վարկային ներդրումների մեջ դրամով վարկերի տեսակարար կշռի ավելացման անհրաժեշտությունը: Դրամով պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի բանկերի մոտ ՀՀ դրամով ազատ դրամական միջոցների աճին, կնվազեցնի ՀՀ դրամով միջոցների ներգրավման ծախսատարությունը, կբարձրացնի ազգային արժույթով դրամական միջոցների հասանելիությունը:

Խորհուրդը գտնում է, որ այս փոփոխությունն իր հերթին կխթանի բանկերի կողմից ՀՀ դրամով վարկերի առաջարկը եւ պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը՝ նպաստելով շուկայական տոկոսադրույքների նվազմանը:

Այս քայլով կենտրոնական բանկը տնտեսության համար ավելի դյուրին պայմաններով վարկերի նկատմամբ պահանջարկի բավարարմանը զուգահեռ կիրականացնի ապադոլարայնացման հերթական միջոցառումը:

Խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 12-ից:

Դիտում՝ 1982
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW