ՀՀ-ԵՄ ազատ առեւտրի բանակցություններում ավիացիան չի քննարկվում

16.04.2013 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ավիացիոն փոխադրումների շուկայի ազատականացման հարցը չի հանդիսանում ՀՀ-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ, DCFTA) ստեղծման շուրջ բանակցություններում քննարկման առարկա, ասել է ՀՀ բանակցային թիմը գլխավորող ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Պատասխանելով այսօր Մեդիամաքս-ի հարցին` արդյոք ՀՀ եւ ԵՄ միջեւ ազատ առեւտուրը չի ենթադրում նաեւ ավիացիայի ոլորտում Հայաստանի կողմից կիրարկվող պրոտեկցիոնիզմի բացառում, Գարեգին Մելքոնյանն ասել է, որ այս հարցը կարգավորվում է կողմերի միջեւ առանձին համաձայնագրով եւ ընդգրկված չէ ԽՀԱԱԳ օրակարգում:

Քաղաքացիական ավիացիային վերաբերվող հիմնախնդիրներին Banks.am-ը  անդրադարձել էր երեկ:

Դիտում՝ 1558

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW