Պրոմեթեյ Բանկի եւ Banks.am պորտալի համատեղ մրցույթի հաղթող է ճանաչվել «Միկրոմ» ՍՊԸ տնօրեն Անահիտ Կիրակոսյանի ներկայացրած առաջարկը:Անահիտ Կիրակոսյանի առաջարկը ներկայացված է այստեղ:Քանի որ այս օրերին Անահիտ Կիրակոսյանը գտնվում է գործուղման մեջ, ուստի վարկավորման վերաբերյալ վերջնական որոշումը Պրոմեթեյ Բանկ-ի կողմից կկայացվի վերջինիս Հայաստան վերադառնալուն պես:Հիշեցնենք, որ համաձայն նախապես հայտարարված մրցույթի պայմաններին՝ վարկավորման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է Պրոմեթեյ Բանկ-ի կողմից, ուստի մոտ օրերս Անահիտ Կիրակոսյանը կհրավիրվի Պրոմեթեյ Բանկ՝ վարկային հայտը ներկայացնելու եւ պատշաճ կերպով ուսումնասիրելու նպատակով:Մրցույթի ընթացքում ստացվել են նաեւ առաջարկներ` տուրիզմի, տրանսպորտի, արտադրության ոլորտներում ներգրավված ընկերությունների կին ղեկավարների, սեփականատերերի եւ անհատ ձեռնարկատերի կողմից:Պրոմեթեյ Բանկը եւ Banks.am-ը շնորհակալություն են հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին: Tweet Դիտում՝ 6557