Հայաստան կայցելի միջազգային հեղինակավոր մասնագետ

15.04.2013 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 19-ին Երեւան կժամանի համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին:  Հայաստանում նա գործնական հանդիպումներ կունենա եւ իր հարուստ փորձով ու գիտելիքներով կկիսվի հայ գործարարների հետ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Ամերիաբանկ-ում, Ռոբերտ ֆոն Ռեկովսկին Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անկախ անդամ լինելուց բացի հանդիսանում է նաեւ Fidelity Investments ընկերությունում Emerging Markets Strategy-ի (որն աջակցում է զարգացող երկրների կապիտալի եւ ֆիքսված եկամտով գործառնությունների շուկաների բաժիններին) փոխնախագահը: Fidelity Investments-ը ֆինանսական ծառայությունների շուկայում աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որի կառավարման տակ գտնվող ակտիվները 2012թ. դեկտեմբերի դրությամբ կազմում էին շուրջ 1,4 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկիի խոսքերով, նրա հետաքրքրությունը Հայաստանի եւ, մասնավորապես ` Ամերիաբանկի նկատմամբ բացատրվում է մի քանի պատճառներով:

«Նախ, ես պատմամշակութային կապեր ունեմ Հայաստանի հետ, քանի որ մորս ընտանիքը արմատներով Հայաստանից է: Երկրորդը՝ առաջին անգամ ես այցելեցի Հայաստան դեռ 2002թ., երբ «Հայաստան 2020» նախագծի Համակարգող խորհրդի անդամ էի: Այդ նախագծի ընթացքում իմ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճեց: Ավելին, խորհրդի այլ անդամների հետ համատեղ աշխատանքն ինձ համար շատ օգտակար էր: Եվ, վերջապես, շուրջ 20 տարի է, ինչ ես զբաղվում եմ ներդրումներով զարգացող շուկաներում: Ես փորձառություն ունեմ թե՛ պարտքային, թե՛ փայատիրական ֆինանսավորման շուկաներում: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ էի ստանալ այնպիսի հնարավորություն, որը ինձ թույլ տվեց միավորել իմ անձնական կապերը եւ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ իմ մասնագիտական փորձի հետ եւ աշխատել մի հայկական ընկերությունում, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների ամբողջական տեսականի», - նշել է Ռոբերտ ֆոն Ռեկովսկին:

Նախքան իր ներկայիս պաշտոնը զբաղեցնելը, Ֆոն Ռեկովսկին մեկ տասնամյակ շարունակ կառավարել է ամերիկյան, կանադական եւ միջազգային այլ ներդրողների մի շարք ինստիտուցիոնալ եւ մանրածախ ներդրումային հիմնադրամներ` զարգացող շուկաներում: Ի թիվս այլ պաշտոնների, նա Բոստոնի արտաքին հարաբերությունների կոմիտեի, Բոստոնի տնտեսագիտական ակումբի (Boston Economic Club) եւ  World Boston-ի անդամ է:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին նաեւ մեկբաբանել է Ամերիաբանկի կառավարման համակարգում իր դերը. «Լատինական Ամերիկայի, Արեւելյան Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի բազմաթիվ զարգացող շուկաների հարյուրավոր ընկերություններում կատարելով ներդրումներ` համապատասխան վերլուծություններից հետո հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել նաեւ Ամերիաբանկին՝ ինձ հետ բերելով կորպորատիվ կառավարման եւ բիզնես-հնարավորությունների լավագույն փորձի վերաբերյալ իմ գիտելիքները եւ փորձը: Այս հնարավորությունն ինձ շատ է ոգեւորում, եւ ես անհամբեր սպասում եմ իմ ակտիվ ներգրավվածությանը բանկի աշխատանքներում», - նշել է նա:   

Դիտում՝ 1902
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW