Ներկայացնում ենք «Միկրոմ» ՍՊԸ տնօրեն Անահիտ Կիրակոսյանի առաջարկը՝ Պրոմեթեյ Բանկի եւ Banks.am-ի մրցույթի շրջանակներում:Կազմակերպության անվանումը եւ կազմակերպաիրավական ձեւը՝ «Միկրոմ» ՍՊԸ; պետական գրանցման տարեթիվը՝ 1995 թ.: Գործունեության փաստացի վայրը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ: Բիզնեսի հիմնական ուղղությունները՝ ֆիզիկա առարկայի «Մեխանիկա», «Էլեկտրականություն եւ մագնիսականություն» բաժինների դպրոցական լաբորատոր փորձասարքերի նախագծում եւ արտադրություն:Կազմակերպության ապրանքի/ծառայության սպառման շուկան/շուկաները՝ ՀՀ եւ ԼՂՀ 1 800 ուսումնական հաստատություններ; աշխատակիցների թիվը՝ 8: Ընկերության ներկայիս գործունեության հիմնավորումը. ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում գործող ուսումնական հաստատությունների գերակշիռ մասում բացակայում են ֆիզիկա առարկայի փորձասարքերը: ՀՀ կառավարությունը կրթության զարգացման ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունները փորձասարքերով ապահովելու հարցը համարել է գերակա խնդիր:ՀՀ կառավարության ծրագիրն իրականացնելու նպատակով «Միկրոմ» ՍՊԸ-ն 2000 թվականից սկսած ձեռնամուխ է եղել այդ փորձասարքերի մշակման, արտադրության եւ իրացման աշխատանքներին: Նախատեսում է նշված բոլոր ուսումնական հաստատություններն ապահովել ֆիզիկա առարկայի դպրոցական լաբորատոր փորձասարքերով:Ընկերության արտադրանքը 2000-2002թ.թ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներում ճանաչվել է լավագույնը եւ նախարարության երաշխավորմամբ սարքավորումներն իրենց համապատասխան մեթոդական ձեռնարկներով մատակարարվել եւ ներդրվել են ՀՀ եւ ԼՂՀ ավելի քան 120 ուսումնական հաստատություններում: Եվրամիության գործարար խորհրդատվական ծրագիրը (BAS), նկատի ունենալով ՍՊԸ-ի արտադրության կարեւորությունը, 2003-2004 թ.թ. ընթացքում ընկերությանը տեխնիկական աջակցություն է տրամադրել` լաբորատոր փորձասարքերի նոր տեսականու ավելացման եւ արտադրության կազմակերպման գործում: Ծրագիրն ամբողջովին իրականացվել է: 2007թ.-ին կրթության զարգացման մրցույթում՝ հայտարարված ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի կողմից, «Միկրոմ» ընկերությունը ճանաչվել է հաղթող եւ 3 քոլեջներում տեղադրել է իր մշակած սարքավորումները: Ընկերությունը համագործակցել է Հայաստանում գործող տարբեր բարեգործական կազմակերպությունների, այդ թվում՝ «Թուֆենկյան հիմնադրամի» հետ: 2012 թ-ից սկսած, ընկերության գործընկերն է նաեւ «Վորլդ Վիժըն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը:Ընկերությունն ունի արտադրության կազմակերպման համար բոլոր սարքերն ու սարքավորումները (որոշ մասը նորացման կարիք ունեն): Առ 01.01. 2013 թ. ՍՊԸ-ի հիմնական միջոցները կազմում են 7 մլն դրամ, նյութերը` 4.3 մլն դրամ: Ներկայումս ընկերությունը վարկային պարտավորություններ չունի:«Միկրոմ» ՍՊԸ-ն ունի նաեւ 20 լաբորատոր փորձասարքերի նախապատրաստական հավաքածու, որոնց պատրաստվածության մակարդակը կազմում է շուրջ 60%: Այդ արտադրանքը պատրաստի վիճակի բերելու դեպքում ընդհանուր գումարը կկազմի 19.0 միլիոն դրամ: Սույն վարկային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակ ունի.- եղած սարքավորումների կատարելագործում;- ֆիզիկա առարկայի մյուս բաժինների նոր փորձասարքերի մշակում, տեսականու ավելացում, կոնստրուկտորական փաստաթղթերի կազմում, լաբորատոր նմուշների պատրաստում, փորձարկում եւ ներդրում արտադրություն;- մեթոդական ձեռնարկների մշակում եւ հրատարակում;- գովազդի կազմակերպում;- բիզնեսի ընդարձակում եւ տարածում;- արտադրել եւ իրացնել փորձասարքերի 30 հավաքածու:Այդ ծրագիրն իրականացնելու համար ընկերությունը նպատակ ունի Պրոմեթեյ Բանկից ստանալ 30 000.0 հազար ԱՄՆ դոլարի վարկ՝ 7 տարվա մարման ժամանակով՝ տարեկան 8 % տոկոսադրույքով:Դրանից 18 000 ԱՄՆ դոլարը օգտագործվելու է նյութերի ձեռքբերման, 12 000 ԱՄՆ դոլարը՝ նոր սարքավորումների նախագծման, արտադրության, փորձարկման եւ ընթացիկ այլ ծախսերի համար:Դա հնարավորություն կտա լրացուցիչ արտադրել եւ իրացնել ներկայումս արտադրվող փորձասարքերի 30 հավաքածու, հավաքագրել 10 հոգուց բաղկացած մշակումներ իրականացնող ինժեներատեխնիկական անձնակազմ, հանրապետության յուրաքանչյուր մարզում ստեղծել ֆիզիկա առարկայի դպրոցական լաբորատոր փորձասարքերի մարզային կենտրոն, որտեղ կիրականացվեն տեղի դպրոցների մասնագետների վերապատրաստումները եւ, անհրաժեշտության դեպքում՝ աշակերտների ուսուցումը: 7 տարվա ընթացքում ընկերությունը պլանավորում է արտադրել եւ իրացնել 1800 կոմպլեկտ փորձասարքերի հավաքածու եւ իրացումից ստանալ 260.0 -270.0 միլիոն ՀՀ դրամի զուտ եկամուտ, ապահովել շահութաբերության 13-15 % մակարդակ: Tweet Դիտում՝ 6614