Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների համակարգը կգործարկվի 2014 թ-ին

11.04.2013 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Քաղաքաշինական էեկտրոնային թույլտվությունների համակարգը կգործարկվի 2014թ. առաջին եռամսյակում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Նրա խոսքով, ծրագիրը նախ կփորձարկվի Երեւանում, Գյումրիյում եւ Վանաձորում:

Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների համակարգը կապահովի կառուցապատման եւ շինարարության ժամանակ օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման մատչելիությունը` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:

Դիտում՝ 1406

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW