ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է շեշտադրել փոքր բիզնեսի վարկավորումը (ֆոտոշարք)

10.04.2013 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առաջիկա տարիներին ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման համար առաջնային է լինելու մանրածախ բիզնեսի զարգացումը, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորումը, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Մեր բանկում ՓՄՁ վարկային պորտֆելը կազմում է շուրջ 50 մլրդ դրամ, ինչը մեր միասնական վարկային պորտֆելի 30%-ն է, ինչպես նաեւ իրավաբանական անձանց պորտֆելի 50%-ը: Մենք մտադիր ենք ավելացնել այդ մասնաբաժինը: Պատմականորեն մենք ավելի կենտրոնացած ենք եղել խոշոր բիզնեսի վրա, սակայն այժմ մենք մեծ ուշադրությամբ կվերաբերվենք փոքր ընկերություններին, ինչը, կարծում ենք, ճիշտ ուղղություն է ինչպես բանկի, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար»,- ասել է Յուրի Գուսեւը:

Նա հայտնել է, որ 2012-ին բանկն ավարտել է բոլոր մասնաճյուղերի ձեւափոխումը (20-ից ավելի) եւ մինչեւ տարեվերջ կավարտի Հայաստանի տարածքում բոլոր 67 մասնաճյուղերի ձեւափոխումը: Յուրի Գուսեը նաեւ հայտնել է ագրովարկավորման նոր ծրագրի նախապատրաստման մասին, որը կսկսվի 2013թ. երկրորդ կեսին:

«2012թ. մենք զգալիորեն ավելացրել ենք մանրածախ վարկավորման մասնաբաժինը մինչեւ 13.6%, ֆիզիկական անձանց եւ ՓՄՁ վարկավորումն աճել է, համապատասխանաբար, 33% եւ 44.5%-ով: Բանկի ավանդներն ավելացել են 54%-ով: Առաջիկա 2 տարիների մեր ռազմավարական նպատակն է մանրածախ վարկավորման շուկայի 20%-ը, ինչը մեր բացարձակ առաջատարությունն է ենթադրում շուկայի այդ հատվածում»,- ասել է Յուրի Գուսեւը:  

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով անցյալ տարի բանկի կողմից բացահայտած հանցավոր գործարքները այն ընկերությունների ներգրավվածությամբ, որոնք համագործակցում են Բանկի հետ մանրածախ վարկավորման շրջանակներում, Յուրի Գուսեւն ասել է, որ բանկային գործունեության մեջ առեւտրային կետերում վարկավորումը խարդախության հիմնական աղբյուրն է, սակայն դա անխուսափելի ռիսկ է, եւ բանկը պատրաստ էր դրան: «Ամենակարեւորը ստվերային սխեմաների բացահայտումն է մաքսիմալ արագ ժամկետներում: Ներկայումս մանրածախ վաճառքների մասով ռիսկերի կառավարման մեր համակարգը թույլ է տալիս մաքսիմալ օպերատիվ կերպով բացահայտել այդ սխեմաները: Ներկա պահին հանցավոր սխեմաներից օգտվող ցանկացողների հոսքը կանգնեցված է»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենը:  

Իր հերթին ՎՏԲ24-ի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության ղեկավար Վսեվոլոդ Սմակովը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում բանկային ռիսկերի կառավարման համակարգն երկրում ամենակատարյալներից մեկն է: «Ռիսկերի կառավարման շրջանակներում մենք ձգտում ենք որոշել մեր նպատակային հաճախորդի պրոֆիլը եւ թույլ չտալ այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ վարկեր են վերցնում, սակայն չեն գիտակցում իրենց պարտականությունները»,- ասել է Վսեվոլոդ Սմակովը:  

Նա նշել է, որ Հայաստանը ՎՏԲ Խմբի համար շարունակում է մնալ ֆիզիկական անձանց եւ ՓՄՁ վարկավորման շուկայի զարգացման առաջնային շուկաներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից դուրս:

Դիտում՝ 9797
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW