Առաջադեմ հանքարդյունաբերող ընկերություններն ամբողջ աշխարհում որդեգրում են սոցիալապես պատասխանատու քաղաքականություն, ինչը ենթադրում է այդ ընկերությունների ակտիվ դերակատարում հանքի հարեւանությամբ գտնվող համայնքների սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում:Հայաստանում սա հանքարդյունաբերողների շրջանում նոր երեւույթ է, որն, ըստ էության, առաջին անգամ ներդնում է Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող բրիտանական Lydian International-ի հայաստանյան դուստր Գեոթիմ ընկերությունը:Ապրիլի 9-ին Գեոթիմը «Ամուլսար տեղեկատվական կենտրոն» է բացել հանքի հարեւանությամբ գտնվող խոշորագույն Գնդեվազ գյուղում (Վայոց Ձորի մարզ), որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան տեղեկանալ հանքի եւ դրա շահագործման մանրամասների մասին:«Մենք, որպես պատասխանատու ընկերություն, ուզում ենք, որ ձեզ հասանելի լինի հանքին վերաբերող ողջ տեղեկատվությունը: Այս կենտրոնում գտնելու եք հանքի հետ կապված ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները», - կենտրոնի բացման արարողությանն ասել է Գեոթիմի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը, հավելելով, որ կենտրոնը գործելու է մինչեւ հանքի շահագործման ավարտը: Նա նշել է, որ ցանկացողները կարող են նաեւ կենտրոնում տեղադրված արկղում թողնել իրենց հուզող բոլոր հարցերը, որոնց ընկերությունը պարտավորվում է պատասխանել 2 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնում հասանելի են տպագրական նյութեր բնապահպանական եւ սոցիալական կառավարման համակարգերի, Ամուլսարում կիրառվելիք կույտային տարրալվացման մասին, տեղեկություններ ցիանիդի եւ այն մասին, թե ինչպես է ցիանիդն օգտագործվելու Ամուլսարում:Կենտրոնում առկա է նաեւ ընդհանուր տեղեկատվություն Lydian International-ի՝ Հայաստան մուտք գործելու եւ իր հայկական դուստր Գեոթիմի, ինչպես նաեւ վերջինիս զարգացման ծրագրերի մասին, որոնք իրականցվում են Գնդեվազ, Գորայք ու Սարավան գյուղերում, ինչպես նաեւ Ջերմուկ քաղաքում:Մինչ օրս Գեոթիմը վերոհիշյալ համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացմանն ուղղել է $360 հազ. (ընկերության գործընկերները՝ եւս $88,4 հազ.): Գորայք գյուղում, մասնավորապես, վերականգնվել է դպրոցը, ճանապարհները, Սարավանն ապահովվել է բնական գազով եւ վերանորոգված ոռոգման համակարգով; ընկերությունն օգնել է 50 տնտեսություններին նոր տեխնոլոգիաներ կիրառել մրգի եւ բանջարեղենի աճեցման գործում, առողջապահական ծառայություններով է ապահովել 765 անձի, վճարում է 3 համայնքից 11 ուսանողի վարձավճարները եւ այլն: Ընկերությունը դարձել է այդ համայնքների խոշորագույն գործատուն՝ իր մոտ աշխատանքի հրավիրելով 150 բնակչի: Լուսանկարներում ներկայացված է նաեւ Գեոթիմի կողմից վերականգնված Գնդեվազի մանկապարտեզը, որը նախկինում չէր գործում: Tweet Դիտում՝ 4488