ԱրարատԲանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2025թ․ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»։ «Global Finance-ի լավագույն ենթապահառու բանկի մրցանակակիր են ճանաչվում այն առաջատար կազմակերպությունները, որոնք սահմանում են նոր չափանիշներ ենթապահառության ծառայությունների գերազանցության համար»,- նշել է Global Finance-ի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: Մրցանակակիրներին ընտրելիս Global Finance խմբագրական խորհուրդը հաշվի է առել շուկայի հետազոտության արդյունքները, ինչպես նաեւ փորձագիտական աղբյուրների եւ բանկերի կարծիքները՝ տեղական շուկայում եւ տարածաշրջանում հուսալի եւ լավագույն ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասին։Մրցանակաբաշխության հաղթողներին ընտրել են ըստ հաճախորդների հետ հարաբերությունների, սպասարկման որակի, տեխնոլոգիական հարթակների, հետհաշվարկային գործողությունների, բիզնեսի շարունակականության ծրագրերի եւ այլ չափանիշների: Global Finance-ի մասին«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում եւ տարածաշրջանում: «Global Finance»-ի լսարանը ներառում է կորպորատիվ եւ ֆինանսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում եւ ֆինանսական հաստատություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ եւ հոդվածներ: «Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ գրասենյակները` աշխարհի տարբեր երկրներում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերած առաջատար բանկերին եւ այլ ֆինանսական հաստատություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:ԱրարատԲանկի մասին«ԱրարատԲանկ» ԲԲԸ Հայաստանի փորձառու բանկերից մեկն է՝ իր մասնաճյուղային ցանցով հայաստանյան բանկերի առաջատարներից է։ Գործունեություն ծավալելով շուրջ 35 տարի՝ առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Բանկի գործունեությունն ուղղված է լավագույն միջազգային եւ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առեւտրի ֆինանսավորման, ներդրումային եւ թվային բանկինգի ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն: ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 284