ԵԶԲ-ն շուրջ $100 մլն կհատկացնի «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությանը

09.04.2013 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նախօրեին ընդունել է Եվրասիական Զարգացման Բանկի (ԵԶԲ) հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովին։

Հանդիպման ընթացքում քննարկվեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ԵԶԲ մասնակցությունը:

Ս. Իգնատովը ներկայացրեց բանկի գործունեությունը Հայաստանում եւ տեղեկացրեց, որ ԵԶԲ փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչեւ $100 մլն  հատկացնել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարավային որեւէ հատվածի նախագծման, շինարարության եւ տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար:

Ներկայացնելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ներկա ընթացքը՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ մինչեւ տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։

Կարեւորելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը՝ նախարարն ընդգծել է, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ ծրագրում ներգրավելու համար։

Դիտում՝ 1696
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW