ՊրոԿրեդիտ Բանկը շնորհավորեց իր հաճախորդ գործարար կանանց (ֆոտոշարք)

08.04.2013 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 6-ին ՊրոԿրեդիտ Բանկի հաճախորդ հանդիսացող գործարար կանայք Բանկի աշխատակիցների հետ միասին նշել են կանանց միամսյակը:

Ինչպես հայտնել են բանկում, ներկաները վայելել են շոու-ծրագիր` հագեցած բազմաթիվ անակնկալներով, ինչպես նաեւ ներկայացվեցին Բանկի ծառայություններն ու նորությունները: Երեկոյի ամենահետաքրքիր պահերից մեկը յուրօրինակ հյուրասիրությունն էր: Վերջինիս առանձնահատկությունն այն էր, որ ներկայացված էին գերմանական մի շարք քաղաքների լավագույն ուտեստներն ու կոկտեյլները:
 
«Մենք առիթը բաց չենք թողնում պարբերաբար հաճելի անակնկալներ մատուցել մեր հաճախորդներին, հատկապես, երբ խոսքը գնում է կանանց մասին: Մենք հպարտ ենք մեր հաճախորդներով եւ հուսով ենք, որ կարողացել ենք երկարաժամկետ համագործակցություն հաստատել նրանց հետ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա», - նշել է բանկի հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Նաթիա Բերիան:

Դիտում՝ 2196

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW