ԵԿԳ-ն այս տարի մինչեւ 28%-ի աճ է ակնկալում

08.04.2013 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւանի կոնյակի գործարանը (ապրանքանիշը՝ ԱրԱրԱտ) 2012-ին ավելացրել է իր վաճառքները 25%-ով (3,5 մլն լիտր), իսկ այս տարի գործարանը նախատեսում է արձանագրել 27-28%-ի աճ, ինչը մոտ 1,2 մլն լիտր կոնյակ է կամ 2 մլն լրացուցիչ շիշ, այսօր ասել է ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը:

Ըստ նրա, այս տարի գործարանը նախատեսում է նաեւ մթերել ռեկորդային 35 հազ. տոննա խաղող:

Ս.թ. մարտին տեղի է ունեցել ԱրԱրԱտ կոնյակների պաշտոնական շնորհանդեսը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, որտեղ հայկական կոնյակն այսուհետ հասանելի կլինի առեւտրի կենտրոններում, ցանցային խանութներում, հյուրանոցներում, ռեստորաններում և սրճարաններում՝ դառնալով առաջին հայկական կոնյակը, որը կարտահանվի Սլովակիա «Պրեմիում խմիչք» դասի շրջանակներում: Առայժմ Սլովակիա են արտահանվել ԱրԱրԱտ-ի տեսականու 5 աստղ, Ընտիր, Ախթամար և Նաիրի կոնյակները (ընդհանուր ծավալը՝ 20 հազ. լիտր):

Անդրադառնալով հայաստանյան շուկայում ԱրԱրԱտ-ի մասնաբաժնին, Արա Գրիգորյանն ասել է, որ այստեղ աճի պոտենցիալը գրեթե սպառված է:

«Ներքին շուկայում ԱրԱրԱտ կոնյակների մասնաբաժինը 18-19% է, բայց դա այն դեպքում, երբ շուկայի մոտ 65%-ը մինչեւ 3000 դրամանոց կոնյակներն են, որոնք ընդհանրապես պետք է վերացվեն, և այնտեղ մեր մասնակցությունը զրոյական է:
«Ստանդարտ» (3-ից 5 աստղ) սեգմենտում մեր մասնաբաժինը շուրջ 30% է, «Պրեմիում» կատեգորիայի կոնյակների հայաստանյան շուկայում մենք զբաղեցնում ենք շուկայի 65%-ը, իսկ «Սուպեր պրեմիում» կատեգորիայում՝ 97%-ը», - ասել է ԵԿԳ ղեկավարը:

Դիտում՝ 8234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW