Ոսկեգործության ոլորտի ռազմավարությունը կներկայացվի վարչապետին

08.04.2013 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների ռազմավարությունները շուտով կներկայացվեն ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հաստատմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը:

Նրա խոսքերով, ռազմավարությունների իրականացման հիմնական ուղղություններն են. օրենսդրական բարեփոխումները, մատչելի հումքի եւ որակի ապահովումը, ներդրումների եւ արտահանման ֆինանսական աջակցությունը:  

Հայկ Միրզոյանը տեղեկացրել է նաեւ, որ այս երեք ոլորտների համար արդեն մշակված է մեկ գործողությունների ծրագիր` 2013-2015թթ. համար:

Դիտում՝ 1527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW