Գագիկ Զաքարյանը բանակցում է Յունիաստրում բանկում Bank of Cyprus-ի մասնաբաժնի ետ գնման մասին

05.04.2013 | 09:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

РБК daily թերթի տեղեկատվության համաձայն, Յունիաստրում բանկի բաժնետերեր Գագիկ Զաքարյանը եւ Գեորգի Պիսկովը բանակցություններ են սկսել բանկում Bank of Cyprus-ի մասնաբաժնի ետ գնման մասին:  

Կիպրոսի Բանկն արդեն վաճառել է Հունաստանում իր մասնաճյուղը եւ գնորդներ է փնտրում Ռումինիայում:

Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի համագումարի ժամանակ քննարկում էին Յունիաստրում բանկի եւ Bank of Cyprus-ի ռուս բաժնետերերի հնարավոր բանակցությունները: «Գագիկ Զաքարյանը եւ Գեորգի Պիսկովը պատրաստ են ձեռք բերել օտարերկրյա բաժնետիրոջ ողջ մասնաբաժինը` 80%», - ասել է բանկիրներից մեկը:

Գագիկ Զաքարյանը եւ Գեորգի Պիսկովը մեկնաբանություններ չեն արել:

2008 թվականին Bank of Cyprus-ը ձեռք էր բերել Յունիաստրում բանկի 80%-ը $ 576 մլն-ով:

Դիտում՝ 4209
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW