ՀՀ 3 մարզերում մեկնարկում է բիզնես-մենթորների որակավորման ծրագիր

04.04.2013 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2013թ. ծրագրի շրջանակում հայտարարել է Գեղարքունիքի, Կոտայքի եւ Լոռու մարզերում գործարար խորհրդատուների՝ բիզնես-մենթորների որակավորման ծրագրի մեկնարկը:

Ծրագրին կարող են դիմել այն երիտասարդները, ովքեր՝

- ունեն փորձ տնտեսական զարգացման ոլորտում կամ մասնավոր հատվածում;
- տեղեկացված են իրենց համայնքի/մարզի տնտեսական իրավիճակին;
- ընդգրկված են համայնքի տնտեսական զարգացման նախաձեռնություններում/ ծրագրերում:

Խրախուսվում են ձեռնարկատիրական փորձի առկայությունը, տնտեսագիտական կրթությունն ու գիտելիքների առկայությունը, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը:

Մենթորները մասնագետներ են, որոնք, գործելով որպես անհատ խորհրդատուներ, ուղղորդում են ձեռներեցներին իրենց գործունեության բոլոր եւ հատկապես սկսնակ փուլերում: Մենթորները տեղերում սկսնակներին աջակցություն են ցուցաբերում բիզնես պլանների կազմման, մարկետինգային հետազոտությունների անցկացման, ֆինանսական ռեսուրսների ներգրավման, հաշվապահական հաշվառման, իրավական եւ հարկային խորհրդատվության տրամադրման, պետական կառույցներում շահերի ներկայացման, գործարար կապերի հաստատման եւ այլ ուղղություններով:

Ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները կանցնեն երկարաժամկետ վերապատրաստում ձեռներեցության եւ տեղական տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք ոլորտներում, որից հետո կստանան մենթորի որակավորում:

Ծրագրին մասնակցելու պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:


Դիտում՝ 1975
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW