Անելիք Բանկն այսուհետ լավ վարկային պատմություն ունեցող վարկառուներին «Էքսպրես ուսանողական վարկեր» կտրամադրի առանց երաշխավորողի:«Էքսպրես ուսանողական վարկեր»-ի տարեկան տոկոսադրույքը կազմում է 18,9%, սակայն կրկնակի անգամ վարկը ստանալիս, եթե նախորդ վարկը մարելիս ուշացումներ չեն եղել, վարկառուն կստանա 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից եւ վարկը կտրամադրվի 16,25%-ով: Իսկ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը սահմանված է 24 ժամ: «Վերջերս Հանրապետության Նախագահն իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ուսանողական վարկավորումը պետք է դարձնել հնարավորինս հասանելի ավելի մեծ թվով անձանց համար: Հաշվի առնելով ՀՀ Նախագահի ելույթում արծարծած վերը նշված խնդիրը, համադրելով այն բանկի ռեսուրսների եւ ռիսկայնության հետ, այսուհետ լավ վարկային պատմություն ունեցող անձանց բանկը կտրամադրի ուսանողական վարկեր նաեւ առանց երաշխավորողի, ինչը, կարծում եմ, կխթանի ավելի մեծ թվով անձանց օգտվել ուսանողական վարկավորումից: Եթե, այնուամենայնիվ, պահանջվի երաշխավորող, այն կարող է լինել նաեւ ընտանիքի անդամ, որը կարծում եմ նույնպես ընդունելի տարբերակ է ավելի մեծ թվով անձանց համար: Բանկի կողմից մշակված այս վարկատեսակը , վստահ եմ, ավելի դյուրին կդարձնի ուսման վարկավորման պրոցեսը, որը ես շատ եմ կարեւորում, քանի որ լիարժեք համամիտ եմ այս բանկային գործիքի կարգախոսի հետ` «Կրթությունը բարեկեցության հիմքն է»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:Ս.թ. մարտի 7-ից «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն սկսել է նաեւ պետական ծրագրով ուսման վարկավորման գործընթացը: Tweet Դիտում՝ 2054