ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Ուսանողական վարկերի» պետական ծրագրին

02.04.2013 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է նպատակային ֆինանսավորման պետական ծրագրի շրջանակներում «Ուսանողական վարկի» տրամադրման մեկնարկի մասին, որը կվերաֆինանսավորվի «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից:

Ինչպես հայտնել են բանկում, ծրագրի շրջանակներում 16 տարին լրացած բուհերի ուսանողները կարող են վարկ ստանալ ցածր տոկոսադրույքով եւ մարման երկար ժամկետով: Վարկային միջոցները կարող են օգտագործվել ՀՀ-ում բուհերում ուսման վարձը վճարելու նպատակով:

Ս.թ. ապրիլից ուսանողական վարկ ստանալու համար կարելի է դիմել ՀՀ ողջ տարածքում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ (66 մասնաճյուղ ՀՀ-ում): Այսուհետ երկրի ավելի քան 60 բուհերի ուսանողներ կարող են օգտվել տվյալ հնարավորությունից եւ ստանալ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, ուսման ընթացքում վճարելով միայն վարկի տոկոսները, իսկ հիմնական պարտքի մարման մասին կարող են հոգալ արդեն լինելով դիպլոմավորված մասնագետներ, այսինքն բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը ստանալուց հետո: Բացի այդ, «գերազանց» առաջադիմություն ցուցաբերող ուսանողները կարող են ակնկալել վարկի արտոնյալ տոկոսադրույք:

Վարկի տրամադրման հիմնական պայմանները.
•    տարեկան տոկոսադրույքը` 12%, որից միայն 10%-ն է վճարում ուսանող-վարկառուն («գերազանց» առաջադիմության դեպքում՝ 9%), այսինքն`  պետությունը կսուբսիդավորի 2%-ի չափով (գերազանց ուսանողների համար` 3%);
•    վարկի առավելագույն գումարը` 1 800 000 ՀՀ դրամ ողջ ուսման ժամանակաշրջանի համար (1 ուսումնական տարվա համար 450 000 դրամից ոչ ավել);
•    վարկի առավելագույն ժամկետը` 10 տարի;
•    առանց վարկային հայտի դիտարկման, տրամադրման եւ հաշվի սպասարկման միջնորդավճարի:

Դիտում՝ 3657
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW