2013-ի մարտին 2012թ. նույն ամսվա նկատմամբ գնաճը Հայաստանում կազմել է 3.4%, իսկ 2013թ. հունվար-մարտին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 3%-ով:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հունվար-մարտին արձանագրվել է սպառման ապրանքների 3.3%, պարենամթերքի՝ 2.5%, ոչ պարենային ապրանքների՝ 5.6% եւ ծառայությունների սակագների 2,3% աճ, հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մարտին արձանագրվել է սպառման ապրանքների 3.8%, պարենամթերքի՝ 3.2%, ոչ պարենային ապրանքների՝ 5.5% եւ ծառայությունների սակագների 2.3% աճ:Մարտին գները Հայաստանի սպառողական շուկայում նախորդ ամսվա հետ համեմատ աճել են 0.4%-ով: Ընդ որում, փետրվարի հետ համեմատ սպառման ապրանքների գները աճել են 0.5%-ով, սննդամթերքի գները՝ 0,4%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 0.8%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով: 2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.4% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ոչ ոգելից խմիչքի, հացամթերքի, ձկնամթերքի, կաթնամթերքի, շաքարավազի, կենդանական եւ բուսական յուղերի, հրուշակեղենի, այլ մթերքի, մրգի, ձվի 0.5-6.0% գնաճը:2013թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է լվացող միջոցների` 0.8%, այգեգործական ապրանքների` 0.9%, գեղահարդարման `1.3%, անձնապիտո ապրանքների` 1.4%, կոշկեղենի` 3.4% գնաճով:2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0.6% եւ 1.1% գնաճ: 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են, համապատասխանաբար, 4.5% եւ 6.0%-ով: Tweet Դիտում՝ 1429