«Արմավիան» դադարեցնում է թռիչքները եւ սկսում է սնանկության ընթացակարգը

29.03.2013 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Արմավիա» ընկերությունը որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի 1-ից դադարեցնել թռիչքները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «որոշվել է դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկության ընթացակարգը»:

«Երեք տարի շարունակ «Արմավիա» ավիաընկերության սեփականատերը այլ բիզնեսներից միջոցներ է ներդրել «Արմավիա»-ի զարգացմանն աջակցելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ նման կերպ աշխատանքը շարունակելը հնարավոր չէ, եւ, այդ իսկ պատճառով, որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկության ընթացակարգը»,- նշվում է «Արմավիա»-ի հաղորդագրության մեջ:


Դիտում՝ 9717

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW