Անելիք Բանկը գործարկել է նոր վարկատեսակ` «Հարսանեկան»:Ինչպես հայտնել են բանկում, վարկատեսակը հնարավորություն է տալիս հոգալ ամուսնության պատրաստվող զույգերի եւ տոնական միջոցառումների նախապատրաստվող անձանց ծախսերը: Վարկատեսակից կարող են օգտվել նրանք, ովքեր սեփականության իրավունքով ունեն բազմաբնակարան շենքում գտնվող անշարժ գույք: Վարկը տրամադրվում է 1-ից մինչեւ 5 մլն. ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթի չափով` առանց եկամուտը հաստատող տեղեկանքների ներկայացման, միայն անշարժ գույքի գրավադրմամբ: «Վարկատեսակի անվանումից պարզ է դառնում, որ վարկը նախատեսված է հարսանեկան եւ այլ տոնական միջոցառումների ծախսերը հոգալու համար, եւ վարկը ստանալու համար չի պահանջվում տոնական միջոցառման փաստը հավաստող որեւիցե փաստաթուղթ: Վարկառուին անհրաժեշտ չի լինի ներկայացնել եկամուտը հաստատող փաստաթղթեր` տեղեկանք աշխատավայրից, եկամուտը հաստատող այլ տեղեկանքներ: Որոշումը կայացվում է վարկառուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում», - ասել է բանկի Մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:Վարկառուներին կտրամադրվեն նաեւ նվեր քարտեր VISA կամ MasterCard GOLD` առաջին 2 տարին առանց տարեկան սպասարկման վճարի, որոնցով անկանխիկ գնումներ կատարելիս քարտապանները կստանան զեղչեր Հայաստանի շուրջ 500 խանութներում, եւ սպասարկման կետերում: Հարսանեկան քարտային վարկերը տրամադրելու են Անելիք Բանկի «Բաղրամյան» (ք. Երեւան, Բաղրամյան 75) , «Արաբկիր» (ք. Երեւան, Կոմիտաս 44) «Շենգավիթ» (ք. Երեւան, Արշակունյաց 51), «Դավիթաշեն» (ք. Երեւան, Տիգրան Պետրոսյան 51/1), «Կենտրոնական» (ք. Երեւան, Փարպեցի 9Ա) եւ «Նոր Նորք» (ք. Երեւան, Մոլդովական 27Ա) մասնաճյուղերի կողմից: Tweet Դիտում՝ 2007