Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը մարտի 27-ին հաստատել է $35 մլն-ի վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության աշխատանքներին` ուղղված մոր եւ մանկան առողջության պահպանմանը եւ առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը եւ վարմանը, ինչպես նաեւ Հայաստանի առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու ծառայությունների որակի բարելավմանը, հայտնել են ՀԲ երեւանյան գրասենյակում:Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն է $45 մլն, որից ՀՀ կառավարությունը հատկացնելու է $8.2 մլն, իսկ Առողջապահական արդյունքների նորարարության հավատարմագրային հիմնադրամը ներդնելու է $1.8 մլն` դրամաշնորհի տեսքով: ՀԲ վարկը տրամադրվում է Միջազգային զարգացման ընկերակցության ստանդարտ պայմաններով` տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով: Tweet Դիտում՝ 2059