Իտալացիները մտադիր են Վրաստանում զրահապատ ավտոմեքենաներ արտադրել

21.03.2013 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Իտալացի ներդրող, Միլանի առեւտրային պալատի ներկայացուցիչ Ջուզեպե Գուերինո Ասթին մտադիր է զրահապատ մեքենաների արտադրություն հիմնել վրացական Քութաիսիում:

Այս մասին իտալացի գործարարն ասել է Վրաստանի ճյուղային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նախագահ Զուրաբ Տկեմալաձեի հետ հանդիպմանը:

Պատգամավորը ծանոթացրել է գործարարին Վրաստանի գործարար միջավայրի հետ եւ նշել, որ բիզնեսի զարգացումն ու նոր ներդրումների ներգրավումը նպաստում են պետության տնտեսական ամրապնդմանը:

Դիտում՝ 4512

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW