ՎԶԵԲ-ը $12 մլն է տրամադրել Ամերիաբանկին

20.03.2013 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) $12 մլն-ի վարկ է տրամադրել Ամերիաբանկին, որից $9 մլն-ը ուղղվելու է  ՓՄՁ-ների, իսկ $3 մլն-ը՝ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ֆինանսավորմանը:

Ինչպես այսօր Երեւանում համապատասխան վարկային պայմանագրի ստորագրման ժամանակ ասել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, այդ ֆինանսավորումը կօգնի բանկին մեծացնել ՓՄՁ վարկավորման ծավալները, Հայաստանի էներգաարտադրությունը եւ էներգախնայողությունը: Վարկերը կտրամադրվեն ԱՄՆ դոլարով եւ ՀՀ դրամով:

«ՓՄՁ-ների մասնաբաժինը կազմում է մեր վարկային պորտֆելի 16%-ը կամ շուրջ $100 մլն: Այս տարի մենք  նախատեսում ենք  ավելացնել ՓՄՁ-ների վարկավորման ծավալները 70%-ով՝ հասցնելով վերջիններիս մասնաբաժինը վարկային պորտֆելի 19%-ին», - ասել է Արտակ Հանեսյանը:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը ասել է, որ այս վարկի շնորհիվ տեղական ձեռնարկությունները հնարավորություն կունենան օգտվելու երկարաժամկետ ֆինանսավորումից ազգային արժույթով՝ խուսափելով արժութային ռիսկից:

«Այս ֆինանսավորումը կխթանի նաեւ ներդրումները Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտում: Ի դեպ, էներգախնայողության (էներգախնայող կաթսաների, դռների պատուհանների տեղադրում եւ այլն) նպատակով ծրագրից կարող են վարկավորվել նաեւ ֆիզիկական անձինք, ինչը շատ կարեւոր է», - ասել է Վալերիու Ռազլոգը:




Դիտում՝ 6697
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW