Այսօր Թբիլիսյան խճուղի 1/2 հասցեում բացվել է համաշխարհային ավտոմոբիլային արտադրության առաջատարներից մեկի՝ Honda Motor ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում։Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հոնդա Մոտոր Եվրոպա-ի նախագահ Մանաբու Նիշիմայեն, հայտնել են Honda-ի՝ Հայաստանում պաշտոնապես ներկայացվելու նախաձեռնող Grand Motors ընկերության մամուլի ծառայությունում:2012 թ-ին Գրանդ Հոլդինգի կազմի մեջ մտնող Գրանդ Մոտորս եւ Ճապոնական Հոնդա Մոտոր ընկերությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր Հայաստանում Հոնդա Մոտորի ներկայացուցչություն բացելու մասին։ Հայաստանում Գրանդ Մոտորսը ներկայացնում է Honda մակնիշի Accord, Civic, Jazz, CR-V եւ Pilot մոդելները։Հոնդա ավտոմեքենաների վաճառքի սրահը եւ տեխնիկական սպասարկման կենտրոնը զբաղեցնում է 7 հազ. ք.մ. տարածք։ Կենտրոնի աշխատակազմի վերապատրաստումն ու ուսուցումն իրականացվել է Ճապոնիայում։ Ընկերությունն ապահովել է ավելի քան 60 աշխատատեղ։ Գրանդ Հոլդինգի կողմից կատարվել է $7 մլն-ի ներդրում։ Գրանդ Մոտորսը մատուցում է ավտոմեքենաների, օրիգինալ պահեստամասերի, յուղերի եւ քսահեղուկների վաճառքի, ինչպես նաեւ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման ծառայություններ: Tweet Դիտում՝ 3987