Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) մի խումբ փորձագետներ Հայաստանում համատեղ գործունեության հեռանկարների մասին նվիրված հանդիպում են անցկացրել:Ինչպես հայտնել են ԵԱԶԲ մամուլի ծառայությունում, փորձագետները քննարկել են Հայաստանում երկու միջազգային զարգացման բանկերի համագործակցության վերաբերյալ հարցերն` աշնանը նախատեսված Հայաստանի դոնորների խորհրդատվական խմբի նիստի նախօրեին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել համագործակցության լայն ուղղությունների վերաբերյալ, ինչպես գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում համատեղ ներդրումների, այնպես էլ վերլուծական գործունեության ուղղությամբ, Հայաստանի տնտեսության մեջ միտումների ուսումնասիրության առումով:Հատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մունիցիպալ տնտեսությունը, էներգաարդյունավետությունը եւ վերականգնվող էներգետիկան:Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցություններն ինչպես գարնանային նիստի ընթացքում, այնպես էլ Հայաստան համատեղ այցերը շնորհիվ մի շարք համատեղ ներդրումային ծրագրերի նախապատրաստման եւ իրականացման համար: Tweet Դիտում՝ 2586