ՏՄՊՊՀ-ը գործարարներին հրավիրում է քննարկել անբարեխիղճ գովազդի խնդիրը

18.03.2013 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վաղը կազմակերպում է հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Քննարկվող հիմնական թեմաները վերաբերելու են գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներին, (գովազդում գերադրական աստիճանի կիրառում,անչափահասների կերպարների օգտագործում եւ այլն):

«Գործարարներից ստացված դժգոհությունների հիման վրա կքննարկվեն նաեւ կեղծ եւ չլիցենզավորված  ապրանքների շրջանառության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ հարցեր», - ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 11-ին  Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակում՝ Գ.Լուսավորիչ փող.  9, 6-րդ հարկ հասցեով

Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի հետ համատեղ:

Դիտում՝ 1504

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW