ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է ակցիա բոլոր այն հաճախորդների համար, ովքեր կակտիվացնեն Ինտերնետ բանկինգ ծառայությունը մինչև հունիսի 12-ը:Ակցիայի շրջանակներում բանկի բոլոր ֆիզ. անձ հաճախորդներին ընձեռնվում է հնարավորություն 3 ամիս տևողությամբ անվճար օգտվել ինտերնետ բանկինգ ծառայությունից, հայտնել են բանկում: Ակցիայի նպատակն է Բանկի հաճախորդներին տրամադրել համակարգի օգտագործման 3 ամիս տևողությամբ արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալու և ինքնուրույն փորձարկելու Ինտերնետ բանկինգ համակարգը: Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով այդ թվում հնարավոր է`• Կատարել ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումներ; • Կոմունալ վճարներ;• Լրացնել վարկային, ավանդային, քարտային հայտեր;• Համալրել գործող ավանդները;• Մարել վարկային պարտավորությունները:«ՎՏԲ-Հայաստան Բանկը դիտարկում է Ինտերնետ բանկինգ ծառայությունը որպես բանկային ծառայությունների մատուցման հեռանկարային և պահանջարկված գործիք: Այս առումով ծառայության շրջանակներում հայտատարված ակցիան հանդիսանում է մեր հաճախորդների կողմից վերջինիս անմիջական օգտագործմանն ու ինտերակտիվ կիրառմանը նպաստող գործոն: Վստահ ենք, որ այս ակցիան տեղին և համարժեք արձագանք է ժամանակակից զարգացման միտումներին հետևող և արժևորող հաճախորդների պահանջներին», - ասել է բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Ակցիայի գործողության ընթացքում Ինտերնետ բանկինգ ծառայությունն ակտիվացրած բոլոր հաճախորդները 3-ամսյա ժամկետում կարող են ցանկացած պահի դադարեցնել ծառայության մատուցումը: Tweet Դիտում՝ 3118