Հայկական «Սարի թեյը» ներկայացվել է Bio Fach 2013 համաշխարհային ցուցահանդեսին

15.03.2013 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացած  Bio Fach 2013 օրգանիկ արտադրանքի համաշխարհային ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է հայկական «Սարի թեյ» ապրանքանիշի բուսական թեյերի նոր տեսականին:
 
Ապրանքանիշը ցուցահանդեսին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի, ինչպես նաեւ «Էկոգլոբ» ընկերության աջակցությամբ: «Սարի թեյ» ապրանքանիշի երեք տեսակ ստացել է նաեւ եվրոպական կարգի օրգանիկ սննդի սերտիֆիկատ:

Թեյի նոր տեսականին արդեն կա Հայաստանի մանրածախ շուկայում:

«Նոր տուփերի դիզայնը հատուկ արված է հուշանվերի տրամաբանությամբ: Աշխարհի շատ երկրներում ընդունված է այցելուներին, հյուրերին, զբոսաշրջիկներին թեյ նվիրել: Նման փորձ մենք նախկինից ունենք, երբ ներգնա որոշ տուրօպերատորներ թեյի հավաքածու են պատվիրել մեզ մոտ, իրենց հաճախորդներին նվիրելու համար», - ասել է ընկերության հիմնադիր Գեւորգ Աբրահամյանը:











Դիտում՝ 4106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW