ԱՄՆ խոշորագույն բանկը մեղադրվում է կորուստները թաքցնելու համար

15.03.2013 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ Սենատը երկրի խոշորագույն JP Morgan բանկին մեղադրել է կորուստները թաքցնելու համար:

Բանկն անցյալ տարի աշխատակիցներից մեկի՝ Բրունո Իքսիլի բորսայական գործարքների պատճառով կորցրել է $6,2 մլրդ: Սենատն եկել է այն եզրահանգման, որ բանկը մոլորեցրել է ներդրողներին եւ հաշվի չի առել ռիսկերը:

Թրեյդեր Բրունո Իքսիլը, որն արդեն կորցրել է աշխատանքը բանկում, շատ խոշոր շուկայական դիրքեր էր ընդունում գործարքների ժամանակ:

Սենատի զեկույցում ասվում է, որ բանկի ղեկավարությունը, այդ թվում՝ գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը, տեղյակ էին այդ կորուստների մասին, սակայն թաքցնում էին դրանք ներդրողներից:

Սենատը խիստ մեղադրանքներ է հնչեցրել նաեւ Ֆեդերալ պահուստի հասցեին, որը չի արձանագրել այս չարաշահումները: Ինչպես բանկի, այնպես էլ Ֆեդերալ պահուստի ղեկավարությունը այսօր հարցաքննվելու է սենատում հարցի առնչությամբ:

Դիտում՝ 2186
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW