Կառավարությունը 21,5 մլն դրամով կսուբսիդավորի ուսանողական վարկերը

14.03.2013 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել կրթության զարգացման պետական 2011-2015 թթ. ծրագրով նախատեսված ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ուսանողներին տրամադրվող վարկերի 2-3%-ը սուբսիդավորելու նպատակով 2013թ. առաջին եռամսյակում կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 21,5 մլն դրամ:

Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ տրամադրվող վարկերի առավելագույն չափը կկազմի 1,8 մլն դրամ:

«Վարկերը կտրամադրվեն 12% տարեկան դրույքաչափով, որի 2%-ը կսուբսիդավորվի ծրագրի բոլոր մասնակիցների համար, իսկ 3%-ը՝ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Վարկերը կտրամադրվեն 10 տարի մարման ժամկետով` առաջին 4 տարիների համար արտոնյալ ժամկետով , որի ընթացքում կմարվեն միայն տոկոսագումարները, իսկ դրանից հետո կսկսվի մայր գումարի մարումը:

Դիտում՝ 1646

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW