Ապրիլի 3-ից կմեկնարկեն Երեւան-Վան ավիաչվերթները

12.03.2013 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 3-ից կիրականացվեն Երեւան-Վան-Երեւան ուղիղ ավիաչվերթները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունում, չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ:

«Երեւան–Վան–Երեւան չվերթի տոմսի արժեքը կլինի $250-ին համարժեք դրամ, իսկ առաջին ամսվա համար լինելու է 20% զեղչ»,- տեղեկացրել են Միությունում:  

Չվերթերը կիրականացվեն  եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով, տեւողությունը՝ 40 րոպե։

Նախատեսված են նաեւ տուրիստական ամբողջական փաթեթներ՝ 3, 4 եւ 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազար դրամից սկսած՝ ներառյալ ավիատոմսերը, սնունդը եւ հյուրանոցները։

Դիտում՝ 5025

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW