ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ ներդրել է նոր ծառայություն բանկի հիփոթեքային վարկի վարկառուների համար՝ հաճախորդների ֆինանսական ռիսկի ապահովագրում կապված աշխատատեղի/զբաղվածության կորստի հետ: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ-վարկառուները` ձևակերպելով հիփոթեքային վարկ, հնարավորություն ունեն ստանալ նաեւ ապահովագրություն զբաղվածության կորստից, որը կօգնի կատարել վարկային պարտավորությունները և ապահովել վարկի հերթական վճարների կատարումը աշխատատեղի կորստի դեպքում: Ապահովագրական դեպքեր կհամարվեն հաճախորդ-վարկառուի մոտ աշխատատեղը կորցնելու արդյունքում եկամտի չնախատեսված կորստի հետևանքով առաջացած անվճարունակությունը՝ ելնելով հետևյալ հիմնական դեպքերից. - աշխատանքային պայմանագրի դադարեցում հաճախորդ-վարկառուի նախաձեռնությամբ ՀՀ օրենսդրության համաձայն;- հաճախորդ-վարկառուի գործատուի գործունեության դադարեցում կամ լուծարում;- արտադրության ծավալների և/կամ տնտեսական և/կամ տեխնոլոգիական պայմանների և/կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում, ինչպես նաև հաճախորդ-վարկառուի աշխատատուի աշխատակիցների թվաքանակի և/կամ հաստիքի կրճատման արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված: Փոխհատուցման գումարը վճարվում է ապահովագրական ընկերության կողմից աշխատատեղի կորստից հետո 6 ամսվա ընթացքում, հետևաբար՝ վճարվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների վեցապատիկ չափը: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևի գնահատմամբ, հաշվի առնելով ՀՀ աշխատաշուկայում կադրերի բարձր հոսքի միտումները, «վստահ ենք, որ տվյալ առաջարկը կվերացնի հոգեբանական պատնեշը և կդառնա վստահության երաշխիք մեր վարկառուների համար»: Tweet Դիտում՝ 3181