Վարչապետը կարեւորել է Հայաստանի դիրքերի բարելավումը զբոսաշրջության մրցունակության վարկանիշում

07.03.2013 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանը 11 կետով բարելավել է իր դիրքերը զբոսաշրջության մրցունակության վարկանիշում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, միեւնույն ժամանկ, վարչապետը նշել է, որ “դեռեւս մեծ անելիքներ ունենք”:  

“Անհրաժեշտ է, որ Էկոնոմիկայի նախարարությունը՝ վերլուծելով այդ զեկույցը, ներկայացնի մեր ուժեղ եւ թույլ կողմերը, որպեսզի այս տարի նույնպես բարելավենք մեր դիրքերը”,- ասել է վարչապետը:

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հրապարակած «2013թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցի», Հայաստանը բարելավել է իր դիրքը 11 կետով եւ զբոսաշրջության մրցունակությամբ 140 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ տեղը:

Դիտում՝ 1453

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW