Ռուբեն Վարդանյանը՝ բարեգործության ինդուստրիայի մասին

07.03.2013 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իմ բոլոր ծրագրերն ուղղված են կապերի հաստատմանը, դա այն է, ինչ ես ամենից լավ եմ անում` միավորել մեծ թվով տաղանդավոր եւ շատ տարբեր մարդկանց եւ ստեղծել այն, ինչ արժեք ունի եւ օգուտ է բերում մարդկանց, ասել է Տրոյկա Դիալոգի նախկին ղեկավար, Sberbank SIB համանախագահ Ռուբեն Վարդանյանը:

«Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում, խոսելով բարեգործության ինդուստրիա ստեղծելու իր մտադրության մասին, Ռուբեն Վարդանյանը որպես օրինակ բերեց «Տաթեւեր» նախագիծը, որի շուրջ միավորվել է 18 տարբեր ազգությունների 120 ներկայացուցիչ:

«Ես ուզում եմ ստեղծել մի մեխանիզմ, որը կմիավորի բարի գործի համար գումար տալու ձեր ցանկությունն այն մարդկանց հետ, ովքեր անկեղծորեն ցանկանում են եւ կարող են օգնել որեւէ մեկին: Գաղափարը շատ պարզ է. օրինակ, կլինեն 20 բարեգործական հիմնադրամներ, որոնց դուք կարող եք ուղղել ձեր գումարը: Ընտրելով ֆոնդը եւ փոխանցելով գումար դուք տարին մեկ անգամ զեկույց կստանաք այն մասին, թե որքան գումար է հավաքվել, ինչպես, երբ եւ որքան է ծախսվել: Դուք կարող եք ասել, որ ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է  տնօրինվել ձեր գումարը, ետ վերցնել այն կամ փոխանցել այլ հիմնադրամի: Ես փորձում եմ մի մեխանիզմ ստեղծել, որի շրջանակներում ձեզ համար հարմարավետ կլինի գումար տալ, իսկ այն ստացող մարդիկ պատասխանատվություն կկրեն դրանք տնօրինելու համար, քանի որ պետք է հաշվետու լինեն ծախսված ամեն մի կոպեկի համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Հարցազրույցում նա նաեւ պատմել է Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի մասին:

Դիտում՝ 4902
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW