ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել, «Տանգո»-ի առաջարկը մնում է ուժի մեջ

05.03.2013 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարական N2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,2 հազ. քառ. մետր մակերեսով շենք-շինությունների եւ դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասի վաճառքի աճուրդն այսօր չի կայացել:

Այս մասին այսօր Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը:

«Աճուրդը չի կայացել գնորդների բացակայության պատճառով»,- ասել է նա:

Մարգարիտ Սարգսյանը հավելել է, որ “Տանգո” ընկերության առաջարկը մնում է ուժի մեջ:

Հիշեցնենք, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը ԱԳՆ շենքի համար առաջարկել էր $51,2 մլն:

Դիտում՝ 4935

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW