ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2012 թ. նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 28-ը ապառիկ վարկավորման շրջանակներում անցկացրած ակցիայի արդյունքները: Նշված ժամանակաշրջանում գնումներ կատարելով բանկի հետ ակցիայի ընթացքում համագործակցող խանութ-սրահներից` հաճախորդները տեղում ստանում էին նվերներ: 200 000 դրամ եւ ավել գումարի գնումներ կատարելիս, նրանք ավտոմատ կերպով դառնում էին բանկի գլխավոր մրցանակի`«Kia Picanto» ավտոմեքենայի խաղարկության մասնակից: Ավտոմեքենայի խաղարկությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի 2221 հաճախորդների միջեւ տեղի է ունեցել մարտի 2-ին՝ «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Խաղարկության հաղթողը որոշվել է հատուկ հանձնաժողովի ներկայությամբ`պատահական վիճակահանության սկզբունքով: Ավտոմեքենայի սեփականատեր է դարձել Գյումրի քաղաքի բնակիչ Ռազմիկ Սահակյանը: Խաղարկվել են նաեւ 5 հավաստագրեր. ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով՝ +1% գործող տոկոսադրույքին ավանդ ներդնելու կամ՝ -1% գործող տոկոսադրույքից վարկ ձեւակերպելու հնարավորությամբ: Tweet Դիտում՝ 3991