Տարեկան գնաճը փետրվարին կազմել է 3.1%

04.03.2013 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013-ի փետրվարին 2012թ. նույն ամսվա նկատմամբ գնաճը Հայաստանում կազմել է 3.1%, իսկ 2013թ. հունվար-փետրվարին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 2.8%-ով:
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հունվար-փետրվարին արձանագրվել  է սպառման ապրանքների 3%, պարենամթերքի՝ 2.1%, ոչ պարենային ապրանքների՝ 5.7% եւ ծառայությունների սակագների 2,3% աճ, հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը:
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, փետրվարին արձանագրվել  է սպառման ապրանքների 3.4%, պարենամթերքի՝ 2.6%, ոչ պարենային ապրանքների՝ 5.5% եւ ծառայությունների սակագների 2.3% աճ:

Փետրվարին գները Հայաստանի սպառողական շուկայում նախորդ ամսվա հետ համեմատ նվազել են 0.4%-ով: Ընդ որում, հունվարի հետ համեմատ սպառման ապրանքների գները նվազել են 0.6%-ով, սննդամթերքի գները՝  0,9%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնանկում, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,1%-ով:
 
2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.9% գնանկում, ինչի վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի 6.2% եւ մրգի 2.6% գնանկումը:

2013թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների` 4.6%, ոսկերչական ապրանքների` 1.6%, հագուստի եւ գործվածքի`1.3%, կոշկեղենի` 0.7%, վառելիքի` 0.5% գնանկումով:

2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.5% գնանկում եւ դիզելային վառելիքի 0.8% գնաճ: 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 7.5% եւ 6.5%-ով:

Դիտում՝ 2239
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW